Tuesday, May 18, 2010

Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշուներ կլինե՞ն

7or.am. 18-5-2010- «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թուրքական լարտվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում քննարկվում է Ղարաբաղի 2 շրջաններից՝ Քարվաճառից և Ֆիզիուլից հայկական զրքերի դուրսբերման հարցը, նշել է, թե որ նախ և առաջ դա արվում է հասարակական կարծիք ձևավորելու նպատակով, բայց նաև իրական հիմքեր ունի։ -Երկու շրջանների հարցը այս վերջին երկու ամսում բավական շատ է շրջանառվել, հատկապես թուրքական մամուլում դժվար է որպես կատեգորիկ ճշմարտություն ընդունել, բայց, կարծես, երկու շրջանների հարցն այսօր դրաձել է քնարկման առարկա թե՛ եռանախագահող պետությունների, թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ինչքանով դա կիրականանա, դժվար է ասել, բայց որ մտահոգություն կա, հստակ է,-նշել է նա։ Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ Հայաստանը այսօր ցույց է տալիս իր անճարակությունը։ - Ամենամտահագիչն այն է, որ Հայաստանը կարծես դուրս է մնացել այս բանակցային գործընթացից։ Եթե նակտել եք, ապա կհաստատեք, որ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական, և՛ թուրքական մամուլը Ղարաբաղին վերաբերող բավական շատ նյութեր է զետեղում, բայց մեզ մոտ կարծես թե ոչինչ չկա, և այդ մասին պաշտոնական լրատվությունը ոչինչ չի գրում,-նշել է նա։ Ռուբեն Հակոբյանի խոսքերով, սակայն, նկատի ունենալով Ռուսաստանի գործոնը, Թուրքիա-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսասատան և Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ մեծ մտավախություն կա, որ Հայաստանի իշխանություններին որոշակի քայլեր կպարտադրվեն։ «7օր»-ի այն հարցին, թե հանարավո՞ր է՝ Էրդողանի առաջարկած տարբերակով Ղարաբաղի հարցում ճանապարհային քարտեզ ստորագրվի, նա պատասխանել է, թե պարտադրանքն անխուսափելի է, սակայն այլ հարց է, թե Հայաստանի իշխանությունն արդյոք կընդունի՞, թե ոչ, կամ ինչ քայլ կանի դրա դեմն առնելու համար։ -Եթե ունենայինք այնպիսի մի հզոր պետություն, որը կարողանար ասել, թե եթե առանց ինձ հարց եք որոշում, դա չի կարող ինձ համար նշանակություն ունենալ, և այս առումով մերժեր արված առաջարկությունը, թերևս Հայաստանի այս պասիվ վիճակը կդիտվեր նորմալ և մտահոգության առիթ չէր լինի։ Բայց, դժբախտաբար, մենք գիտենք Հայաստանի կարողություններն այսօր, և մեծ հավանականություն կա, որ եթե կողմերը կարողանան համաձայնության գալ նախատեսվող փաստաթղթի շուրջը, մեծ հավանականությամբ այն կարող է պարտադրվել Հայաստանի իշխանություններին,-նշել է Ռուբեն Հակոբյան։

No comments: