Tuesday, May 18, 2010

ԼՂ խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է. Ալեքսանդր Արզումանյան

Tert.am. 18-5-2010- «Ռազմական լուծումը ես այս պահին բացառում եմ, բայց երբեք չի կարելի ասել երբեք»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությանը։ Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ պատերազմի վերսկսումը կախված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածության փոփոխությունից, իսկ այդ ուժերի ներկա բալանսը թույլ չի տա պատերազմ սկսել։ Ալեքսանդր Արզումանյանը նաև նշեց, պատերազմն ավելի տեսանելի կդառնա, եթե փակուղի մտնեն բանակցությունները, մինչդեռ այս պահին ընթանում են խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ։ Ի դեպ, ՀԱԿ ներկայացուցիչը համոզված է, որ «ԼՂ խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է», հետևաբար նրա ցանկությունից է կախված ԼՂ կարգավորման գործում առաջընթաց կլինի՞, թե՞ ոչ։

No comments: