Tuesday, May 18, 2010

Ֆրանսիան և Իրանը չե՞ն պայմանավորվել

Ֆրանսիական դատարանը որոշել է ազատ արձակել իրանցի Ալի Վակիլի Ռադային, ով մեղավոր էր ճանաչվել Իրանի նախկին վարչապետ Շապուր Բախտիյարի սպանության գործում: Ռադային Իրան վտարելու որոշումը ստորագրվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի կողմից: Նշենք, որ Իրանի նախկին վարչապետին սպանել են 1991 թվականին: Իսկ Ռադային մեղավոր ճանաչելու որոշումը դատարանը կայացրել է 1994 թվականին: Նրան Թեհրան տեղափոխելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իրանը ազատել է ֆրանսիացի ուսուցչուհի Կլոտիլդա Ռեսսին, ով մեղադրվում էր լրտեսության մեջ: Միևնույն ժամանակ Ֆրանսիան հերքում է, որ գործարք է կնքել Թեհրանի հետ, որպեսզի հասնի ուսուցչուհու ազատ արձակմանը:

No comments: