7or.am.21-5-2010- ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, ըստ որի Հայաստանին կոչ է արվել զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, ասել է, թե սա նախ և առաջ Հայաստանի հերթական ձախողումն է միջազգային ատյաններում։
-Սա հերթական ոչ բալանսավորված փաստաթուղթն է, որը հակասում է անգամ անցյալ տարի ամռանը Ակվիլայում ընդուված համանախագահ պետությունների փաստաթղթին, և ցույց է տալիս, որ հայկական դիվանագիտությունը մեկը մյուսի հետևից պարտություններ է գրանցում։ ԱԳ նախարարը նույնպես դժգոհել է այս կապակցությամբ։ Բայց մի բան կարող եմ ասել. որ ամիսներ է, ինչ այս փաստաթուղթը դրված է շրջանառության, և մենք պետք է կարողանայինք զեկուցողին համոզել, որ չի կարելի ընդունել ոչ բալանսավորված փաստաթուղթ։ Ինչպես նաև համոզել, որ, առնվազն Ակվիլայի փաստաթղթի շրջանակներում, նույն ձևակերպումներն օգտագործվեն։ Փաստորեն, մենք դա չենք կարողացել անել, և մեր դիվանագետները, մասնավորապես՝ ներկայացուցչությունը Բրյուսելում, ձախողել է իրեն և չի կարողացել զեկույցը կազմողներին համոզել կամ պարտադրել կազմել ավելի հավասարակշռված փաստաթուղթ,-նշել է նա։
Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ եթե Ակվիլայում խոսքը տարածքներն ազատելու մասին էր, ապա այս բանաձևով ավելի կոշտ ու կոնկրետ «օկուպացված տարածքներ» ազատելու մասին է։
-Եթե Ակվիլայում խոսք է գնում նաև պարտադիր նշանակություն ունեցող կամարտահայտության վերաբերյալ, ապա այս փաստաթղթում դա բացակայում է, այսինքն, սա միակողմանի փաստաթուղթ է, որն ընդունվել է մեր դիվանագիտության աչքի առաջ և ի հեճուկս դիվանագիտության գործադրած ջանքերի,-նշել է նա։
Վլադիմիր Կարապետյանի խոսքերով՝ Եվրախորհրդարանը գնալով ամրապնդել է իր դիրքերը լիսաբոնյան փաստաթղթի հիման վրա ու ավելի մեծ լիազորություններ ստանում, և մեր շահերից բխող ոչ մի ձևակերպում չպարունակող ընդունված բանաձևը կարող է թե՛ պարտադիր կիրառություն ստանալ Եվրահանձնաժողովի կողմից, և կարող է հիմք ծառայել այլ միջազգային կարևոր ատյաններում Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք փաստաթղթերի համար։
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment