Saturday, May 8, 2010

Հայաստանի հաջորդ սահմանը կարող է լինել Քուռը. Սիմոն Եսայան

Tert.am. 8-5-2010- Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սիմոն Եսայանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի բանակն այսօր ավելի ուժեղ է, քան Շուշիի ազատագրման հաղթական պահին։ «Ադրբեջանը վերջերս արդեն շատ–շատ է խոսում պատերազմի մասին, բայց ես ձեզ ասեմ՝ այսօր մեր հայկական բանակն ավելի հզոր է, քան հաղթանակած ժամանակ, մի քանի անգամ հզոր է։ Այն նաև գերակշիռ տեղ ունի նախկին ԱՊՀ երկրների շարքում և, ինչպես նշեց Հայաստանի պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանը, ցանկացած ոտնձգություն շատ կարճ ժամանակամիջոցում կարող է նշանակալից հակահարված ունենալ»,– հայտարարեց Սիմոն Եսայանը։ «Ճիշտ է, մենք՝ հայերս, պատերազմի կողմնակից չենք, որովհետև ցանկացած պատերազմ ավեր է, բայց եթե Ադրբեջանը որևէ փորձ կատարի, հաստատ համոզված եղեք, Հայաստանի հաջորդ սահմանը երևի լինի Քուռը»,– եզրափակեց Սիմոն Եսայանը։

No comments: