Saturday, May 8, 2010

Ռուսական կողմը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը

7Or.am. 8-5-2010- ՌԴ պաշտպանության և անվտանգության խորհրդի հանձնաժողովի նախագահի տեղակալը մեկնաբանել է ԼՂՀ հակամարտության կարգավորման քայլը։ «Ռուսաստանը ոչ մի տարբերակով չի պարտադրում Լեռնային Ղարաբաղի խնդրի միակողմանի լուծումը»,-հայտարարել է ՌԴ պաշտպանության և անվտանգության խորհրդի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը։ Նրա խոսքերով՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան խնդիրների լուծումը Հայաստանի և Ադրբեջանի գործն է, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել ցանկացած լուծման, որը կարող է կարգավորել խնդիրը։ -Մենք ասում ենք, որ սա ամեն դեպքում երկու երկրների, երկու պետությունների որոշելիքն է։ Մենք կաջակցենք ցանկացած որոշման,-ընդգծել է Սերեբրեննիկովը։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը միանշանակ բացառում է ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը։

No comments: