Անթույլատրելի է և դիվանագիտական արձանգրությունների լուրջ խախտում է, որ պարոն Չավուշօղլուն, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահը, պաշտոնական այցով Հայաստանում լինելիս, իրեն իրավունք է վերապահել հանդես գալ որպես թուրք խորհրդարանական, ով առաջնորդվում է հյուրընկալող երկրի հանդեպ ատելությամբ:
Արդյոք պարոն Չավուշօղլուին ընտրություն էր տրված հագնել իր թուրքական գլխարկը և համազգեստը, ինչը կատարյալ է դառնում յաթաղանի և սվինի հետ: Արդյոք նրան տեղեկացրել են իր առաքելության բնույթի մասին և այն մասին, որ նա պարտավոր է հագնել իր` որպես նախագահի գլխարկը, նման առիթների դեպքում:
Եթե ազգությամբ թուրք է ընտրվել ներկայացնելու եվրոպական կազմակերպությունը (չնայած Թուրքիան չի անդամակցում Եվրոպական միությանը եւ երբեք չպետք է անդամակցի), տվյալ մարդը պետք է հասկանա, որը ինքը պետք է ծառայի միայն այդ կազմակերպությանը` մի կողմ թողնելով իր մերժողական զգացմունքները:
Հրաժարվելով այցելել հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի հուշահամալիր, ցեղասպանություն` իրագործած Օսմանյան կառավարության կողմից 1915 թ.-ին, որը պաշտոնապես ճանաչված է այն կազմակերպության կողմից, որ նա ներկայացնում է, պարոն Չավուշօղլուն հանդես է եկել Թուրքիայի շահերից ելնելով, ընդդեմ ԵԽԽՎ շահերի և որոշումների:
Պրն. Չավուշօղլուն պետք է հետ կանչվի իր պաշտոնից և փոխարինվի հնարավորինս շուտ, մինչև հոկտեմբեր, երբ նա մտադրված է նորից այցելել Հայաստան: Գուցե ԵԽԽՎ այժմ պետք է մտածի մեկ տասնյակ ներկայացուցիչներ ընտրելու մասին, որպեսզի նրանք այս կամ այն երկիր ուղարկվեն ըստ իրենց նախընտրությունների:
ՕԴԵՏ ԲԱԶԻԼ
Հայ-բրիտանական միջկուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր եւ գործադիր քարտուղար
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment