Tert.am. 23-5-2010- Լեռնային Ղարաբաղում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները: Երևանի ժամանակով ժամը ութին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը: Առաջին նախնական արդյունքները Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնողովը կհրապարակի երկուշաբթի մինչև ժամը ութին:
Ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվը 95 հազար է: Նախնական տվյալով, ընտրողների մասնակցությունը կազմել է 70 տոկոս:
Ընտրություններն անցնում էին մեծամասնական և համամասնական համակարգերով: ԼՂ խորհրդարանում 33 տեղ կա, որոնցից 17-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով։ Խորհրդարանական մանդատներին հավակնում էր չորս կուսակցություն «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, մյուս 16 տեղերի համար պայքարում էր 40 թեկնածու
Ընտրությունների ընթացքում սահմանին ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Միջազգային դիտորդներն ընդգծել են ընտրությունների կազմակերպվածության բարձր մակարդակը:
Հանրապետությունում ընտրություններին հետևում էին ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Դանիայից, Չեխիայից, Իրանից, Նիդեռլանդներից, Կանադայից, Սլովակիայից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Մերձդնեստրից:
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment