Wednesday, May 19, 2010

Ալեն Դելոնը Կաննում սենսացիա է առաջացրել՝ առաջին անգամ հանրությանը ներկայացնելով իր դստերը

Tert.am. 19-5-2010- Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը՝ ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, առաջին անգամ հանրությանը ներկայացրել է իր դստերը։ Ինչպես հայտնում է kp.ru-ն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դելոնը չի սիրում լրագրողներին բացահայտել իր անձնական կյանքը, իսկական սենսացիա է եղել Կաննում նրա հայտնվելը 20-ամյա Աննայի հետ։ Աղջիկը շատ նման է իր հռչակավոր հորը և երազում է դերասանուհի դառնալ։ Նշենք, որ Աննան դերասանուհի և ֆոտոմոդել Ռոզալի վան Բրեմենի դուստրն է, որը Ալեն Դելոնի չորրորդ կինն է։ Նա Ալենին պարգևել է երկու զավակ՝ Աննան և Ալեն-Ֆաբյենը։ Ի դեպ, դերասանն ունի նաև Էնթոնի անունով ավագ որդի իր առաջին ամուսնությունից։

No comments: