Saturday, August 25, 2012

Իրանը որոշել է տուգանել Ադրբեջանին

«Լրագիր» 25-8-2012- Իրանը մտադիր է Ադրբեջանից տուգանք պահանջել Կասպից ծովի էկոլոգիան վնասելու համար: Ինչպես հայտնում է իրանական Payvand-ը, այս մասին հայտարարել է Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ծովային վարչության պետի տեղակալ Աբդել Ռեզա Կարբասին: Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը միջոցներ չի ձեռնարկում Կասպից ծովը մաքրելու համար` միաժամանակ օգտվելով նավթի արդյունահանման համար այնտեղ տեղակայված սարքավորումներից: Կարբասիի խոսքով, այն բանից հետ, ինչ Թեհրանը կպատրաստի ծովի մաքրման ծախսերի մոտավոր գնահատականը, ԱԳՆ-ն այդ տվյալները կուղարկի Ադրբեջանի իշխանություններին` տուգանքի տեսքով գումար ստանալու համար: Վերջին տարիներին փորձագետները բազմիցս անդրադարձել են աշխարհում խոշորագույն փակ ջրավազանի բնապահպանական խնդրին: Դրա պատճառը հիմնականում Կասպից ծովում նավթի արդյունաբերությունն է և դրանից բխող աղտոտվածությունը:

No comments: