7or.am. 3-5-2010- Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված' ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին։ «Թուրքիայի կառավարության անունից ես իմ դժգոհությունն եմ հայտնում։ Իր ուղերձում Օբաման վիրավորել է մեր պետությանն ու մեր ժողովրդի զգացմունքները։ Մենք շարունակելու ենք դատապարտել նման միակողմանի մեղադրանքները՝ կոչ անելով այդ հարցերի պատմական ուսումնասիրություն իրականացնել։ Հակառակ դեպքում, որոշ երկրների նման դիրքորոշումն անցանկալի հետք է թողնելու մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Եկել է առաջ նայելու ժամանակը։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան շատ անկեղծ է։ Սակայն դրան զուգահեռ, պատք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»,-ասել է Էրդողանը։
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment