Sunday, June 17, 2012

Օջալանի տնային կալանքի հարցը կքննարկվի, եթե ՔԱԿ-ը զենքը վայր դնի. Բյուլենթ Արընչ

Tert.am. 16-6-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, անդրադառնալով Իմրալը բանտում պահվող Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի տնային կալանքի հարցին, ասել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ՔԱԿ-ը զենքը վայր դնի ու դադարեցնի գործունեությունը: «Միլիեթ»-ի հաղորդմամբ` Արընչն ընդգծել է, որ Թուրքիան «զգալի աշխատանք է արել երկրում այլ էթնոսների ներկայացուցիչների մշակութային ու քաղաքական իրավունքների ճանաչման ուղղությամբ»: «Բայց ինչ էլ մենք անենք, ահաբեկչական կազմակերպությունը դեմ է, որովհետև նրանց իրական նպատակն այլ է: Մենք տեսանք, թե ինչպես քրդերենի դասավանդումը` որպես ֆակուլտատիվ առարկա, ոմանք ընդունեցին ուրախությամբ, ոմանք էլ անտարբեր գտնվեցին»- ասել է Արընչը:

No comments: