Tert.am. 25-5-2010- Եվրախորհրդարանում Դանիայի ներկայացուցիչ Մորթեն Մեսերշմիդթի (Morten Messerschmidt) նախաձեռնությամբ ձևավորվել է հակաթուրքական ճակատ:
Դանիական Ritzau լրատվական գործակալության հետ հարցազրույցում Մեսերշմիդթը դժգոհել է վերջին շրջանում Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի` Թուրքիայում առկա իրավիճակի մասին «չափից շատ դրական» տեսակետներից և հայտարարել, որ 50 խորհրդարանականներից բաղկացած նոր ձևավորված խմբի հիմնական նպատակը Թուրքիայում առկա զարգացումներն իրենց անունով կոչելն է:
Դանիացի քաղաքական գործիչը նաև քննադատել է Եվրախորհրդարանին և Եվրահանձնաժողովին` Թուրքիայի վերաբերյալ զեկույցներում «կողմնակալ քաղաքականություն» որդեգրելու և «իրականությունը չարտացոլելու» համար:
Նշենք, որ Մորտեն Մեսերշմիդտը հայտնի է նաև իր հայանպաստ դիրքորոշմամբ:
Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Մեսերշմիդտը ողջունել էր շվեդ օրենսդիրների այդ քայլը և հայտարարել. «Հայոց ցեղասպանության համար, բնականաբար, պետք է գործածենք Ցեղասպանություն եզրույթը»:
Մորտեն Մեսերշմիդտի այս նախաձեռնությունը քննադատել է Դանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր ազգությամբ թուրք Յըլդըզ Աքդողանը: Վերջինս Եվրախորհրդարանի մյուս ներկայացուցիչներին կոչ է արել ձևավորել մի խումբ, որը կհակազդի հակաթուրքական այդ ճակատին և եվրոպական այդ կառույցում կպաշտպանի Թուրքիայի շահերը:
Tuesday, May 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment