«ԱԶԳ», 19-05-2010- Երեկ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում բացվեց «Իսլամական խորհրդաժողով կազմակերպության» (ԻԽԿ) արտգործնախարարների 37-րդ նստաշրջանը, որին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների 80 պատվիրակություններ, այդ թվումՙ ադրբեջանականը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն հայտարարել է, որ ԻԽԿ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին», նշել է Իհսանօղլուն` «բնականաբար» չանտեսելով իսլամական Ադրբեջանի շահը:
ԻԽԿ արտգործնախարարների հերթական նստաշրջանը կշարունակվի եւս երեք օր:
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment