Tert.am. 3-5-2010- Անկարան, բնականաբար, ցանկանում է բացել սահմանը Հայաստանի հետ, որովհետև ցանկանում է ինտեգրվել հարևանների հետ: Այս մասին, Zaman օրաթերթի փոխանցմամբ, Օքսֆորդի համալսարանի St.Antony's քոլեջում «Թուրքական արտաքին քաղաքականությունը փոփոխվող աշխարհում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Սակայն միայն հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չի լինելու. մենք ցանկանում ենք բացել նաև հայ-ադրբեջանական սահմանը՝ այսպիսով, կայունություն հաստատելով տարածաշրջանում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Իր ելույթում Դավութօղլուն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք այլ հարցերի, այդ թվում` թուրք իսրայելական հարաբերություններին:
Անդրադառնալով անցած տարի Իսրայելի մասնակցությամբ զորավարժությունը չեղյալ հայտարարելու մասին Անկարայի որոշմանը, Դավութօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմական լարվածության դեպքում իրենք ոչ մի զորավարժություն չեն անցկացնի:
«Այո, անցած տարի մենք չեղյալ հայտարարեցինք զորավարժությունը, և եթե մեր տարածաշրջանում նկատվի պոտենցիալ ռազմական լարվածություն, նման զորավարժություններ չեն անցկացվի»,- հայտարարել է Դավութօղլուն` ավելացնելով, որ Անկարան չի կարող հանդուրժողաբար վերաբերվել այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում Գազայի հատվածում:
Monday, May 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment