Tert.am. 18-5-2010- 2010թ. առաջին չորս ամիսների ամփոփիչ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են։ Այս տարվա առաջին չորս ամիսներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորները 137 283 են, իսկ ժամանածները՝ 116 808։
Ինչպես նշում են Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուղևորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին։ Սա օրինաչափ երևույթ է և կապված է արտագնա աշխատանքի մեկնողների, ինչպես նաև այլ գործոնների հետ։ Իսկ տարվա չորրորդ եռամսյակում արդեն աճ է նկատվում ժամանող ուղևորների շրջանում։
Վերջին երեք տարիների վիճակագրական պատկերը հետևյալն է. 2007թ. առաջին եռամսյակում մեկնած ուղևորների թիվը կազմել է 133 639, իսկ տարվա վերջին եռամսյակում ժամանած ուղևորների թիվը՝ 204 179։ 2008թ.՝ մեկնում՝ առաջին եռամսյակ՝ 153 746, ժամանում՝ չորրորդ եռամսյակ՝ 219 425։ 2009թ.՝ մեկնում՝ առաջին եռամսյակ՝ 129 651, ժամանում՝ վերջին եռամսյակ՝ 201 925։
Tuesday, May 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment