![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWAIG0FTg3rj8Yn-JlnSeya4L3b2LFOtgHBnWh8cNY0YAUqYUK40LRWvlh-BVc5A1YyahD0Ce5VV2ox3AeFfHbcHvlfj47yFsmSD-40J-AmjsfSurZ5jc7xia-g0V39AkieELI26btKGSm/s200/Zaman,Web.jpg)
Haynews.am. 18-5-2010- Թուրքական Zaman պարբերականն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի` Բաքու կատարած այցի մանրամասներին: Թուրքական թերթը ներկայացրել է Էրդողանի այցի ընթացքում քննարկված թեմաները և ձեռք բերված համաձայնությունները:
Zaman-ն առանձնակի կանգ է առել Թուրքիայի և Ադրբեջանի միջև Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու վրա:
Թուրքական առաջատար լրատվամիջոցներից մեկը համարվող Zaman-ը, անդրադառնալով վերոհիշյալ խորհրդին, նշում է, որ դրա ստեղծումը դրական կազդի «մեկ ազգ, մեկ պետություն» սկզբունքի վրա: Հետաքրքիրն այստեղ այն է, որ թուրքական պարբերականը գրում է ոչ թե «մեկ ազգ, երկու պետություն», ինչպես շատ հաճախ անվանում են Թուրքիայի և Ադրբեջանի «եղբայրությունը», այլ միանգամից` «մեկ ազգ, մեկ պետություն»:
No comments:
Post a Comment