Sunday, May 9, 2010

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ՝ ՄԵԾԻՑ ՓՈՔՐ, ԴԵՄ ԵՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԻՆ

Report.am. 8-5-2010- Ինչպիսի ՞ տրամադրություններ են տիրում Ղարաբաղում և ինչպե՞ս են մարդիկ վերաբերում ազատագրված տարածքների վերադարձի մասին խոսակցություններին: Ստեփանակերտի փողոցներում զրուցեցինք շարքային քաղաքացիների հետ: Միակ և հիմնական տպավորությունը, որ մեծից փոքր չեն ուզում լսել տարածքների վերադարձի մասին. «Կմեռնենք, բայց հող չենք տա»,-ասում էին մարդիկ, և նրանց հիմնական փաստարկն այն էր, որ այդ դեպքում ինչի համար էին իրենց բոլոր զոհերն ու այս տարիների զրկանքները: Ստորև ձեզ ներկայացնում ստեփանակերտցիների խոսքն առանց փոփոխության: «Շատ բարև: Ադրբեջանը ինչքան ըռխին տա (լեզվին տա Ա.Դ) օգուտ չի, Լեռնային Ղրաբաղը ստեղծված է մեր զոհվածների պատվի արդյունքում, ղարաբաղյան շարժման: Եվ Ղարաբաղը եղել է հայկական առանձին մեծ հատված ու կմնա: Նա ՝ մեր Արցախը մերն է, եթե Ադրբեջանը մի քիչ էլ շաշ ելավ, Կիրովաբադն էլ ա կորցնալական: (Այսինքն` Կիրովաբադն էլ կկորցնեին, եթե մի քիչ խելամիտ չլինեին): Թող պառկի դա: Ես կարդացել եմ գերեզմանաքարի վրա, բրատսկի մագիլումը Սարգսյան Արշավիրի երեք տղան` Գագո, Շամո, Կամո, իրեք տղան զոհվալ են իննսուներկու թվականին: Լոխ բոլորս պարտավոր ենքմեր տարածքը պահպանել աչքի լույսի պես: Կոնկրետ հիմա Ղարաբաղի ղեկավարության տարվող քաղաքականությանը ես հավան եմ. ամբողջական տարածքի պաշտպանում, ապահովում և ճանաչում Ղարաբաղը որպես ինքնուրույն հանրապետություն», ասում է իննսուներկուամյա Եղիշե Սարգսյանը: «Կմեռնենք, բայց հող չենք տա: Տղաս զոհվեց, ամուսինս զոհվեց, գրադը տունս թխում էր, Ղարաբաղում ընտանիք չկա, որ զոհ չունենա»,ասում է զոհվածի մայր և այրի Սեդա Բաբայանը: Մի միջին տարիքի տղամարդ, ով իր անունը չհայտնեց. «Դա անհնարին է, եթե ինձանից եք հարցնում: Չպիտի անեն, ճիշտ է` մեծամասնությունը իրենցից կախված բան չի, համենայն դեպս, եթե հարցնում եք ժողովրդի միտքը, ժողովրդի միտքը մենակ ու մենակ դա է: Թող Կարսն ու Էրզրումը տան, նրանից հետո թող պահանջեն: Առայսօր իննսունհինգ տարի անց հարցի լուծում չկա, իրանք ուզում են տասը տարվա մեջ իրենց բոլոր հարցերը լուծել»: Երկու երիտասարդ աղջիկներ. «Չենք ուզում պատասխանել, մենք էդ հարցերով չենք զբաղվում»: «Հունց կարող ենք ետ առած հողերը ետ տալ: Ոչ մի զոհվածի ծնող թույլ չի տա մեր ազատագրված հողերը մունք ետ տանք թուրքին: Տուրցիան մեր հողամասերը տալի՞ս է, որ մունք ետ տանք»,ասում է զոհվածի մայր Լենա Աղաջանյանը: «Վուույ, չէ, չէ, չէ, ոչ մեկը համաձայն չի, ինչ ես ասում: Ոչ մեկը, աբսոլյուտնո: Ես կարծում եմ, որ կրկին պետք է լինի խաղաղ պայմանագիր, տասը տարով և հետո ինչ-որ բան մտածել: Ինչպես ռեֆերնդում», ասում է զոհվածի այրի Լիլիա Աղաջանյանը:

No comments: