Saturday, June 19, 2010

Թուրքիան սառեցրել է Իսրայելի հետ ունեցած պաշտպանական 16 նախագծերը

7Or.am. 18-6-2010- Թուրքիայի իշխանությունները սառեցրել են Իսրայելի հետ ունեցած մի քանի միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական 16 համատեղ նախագծերը։ Այս մասին տեղեկացնում է «Today's Zaman»-ը։ Սառեցված խոշորագույն նախագծերից էր Թուրքիայի կողմից 5 մլրդ դոլար արժողությամբ «Մերկավա 3» 1000 տանկերի գնումը։ Բացի դրանից, ամբողջությամբ սառեցվել է համագործակցությունը ռազմական ոլորտում, չեղյալ են հայտարարվել զորավարժությունները իսրայելական ստորաբաժանումների և Իսրայել գործուղված թուրք զինվորների մասնակցությամբ, ինչպես նաև համագործակցությունը հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Հունիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերը ավիագործողություն են իրականացրել, որի ընթացքում իսրայելական «Heron» անօդաչու ինքնաթիռները որոշել են քուրդ «ահաբեկիչների» գտնվելու վայրը և հարվածներ հասցրել։

No comments: