Saturday, June 19, 2010

Նախագահը հանդիպեց համանախագահներին

Haynews.am. 18-6-2010- Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեյի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:

No comments: