Tuesday, June 22, 2010

Ամերիկացիների մեծամասնությունը չի ցանկանում, որպեսզի Օբաման 2012 թ-ին վերընտրվի

Haynews.am. 22-6-2010- Հանրահայտ Gallup սոցիոլոգիական հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ շատ ամերիկացիներ չեն ցանկանում Օբամային երկրորդ անգամ տեսնել որպես նախագահ: Այսպես, հարցվածների 51 % պատասխանել է, որ Օբաման 2012 թ-ի նախագահական ընտրություններում չպետք է վերընտրվի: Հարցվածների միայն 46 % տոկոսն է ցանկանում նրան երկրորդ անգամ որպես նախագահ տեսնել: Ինչպես փոխանցել էր HayNews.am-ը, մեկ այլ` Rasmussen Reports կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 58 %-ը չի հավատում այն քաղաքականությանը, որ վարում է գործող նախագահը:

No comments: