Tuesday, June 22, 2010

Լեռնային Ղարաբաղի հարցով մենք զիջելու, սակարկելու որևէ բան չունենք. Սերժ Սարգսյան

Tert.am. 21-6-2010- Բռլինի Ադենաուեր հյուրանոցում այսօր կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես Բեռլինից տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են գերմանահայ համայնքի ստեղծման պատմությունը, համայնքի խնդիրները: Սերժ Սարգսյանը պատասխանել է գեմանահայերին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը Ցեղասպանությանը ճանաչման գործընթացին և ԼՂ խնդրին: «Լեռնային Ղարաբաղի հարցով մենք զիջելու, սակարկելու որևէ բան չունենք: Հայաստանը երբեք չի գնալու մի որոշման, որը չի բխում մեր շահերից»,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցի երկրորդ օրը հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, ԳԴՀ նախագահի պաշտոնակատարի և Բունդեսթագի նախագահի հետ: Նույն օրը երեկոյան նա կայցելի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիա, որտեղ հանդես կգա ելույթով:

No comments: