Saturday, June 19, 2010

ԱՄՆ լոբբիստները Հեյդար Ալիևին 35 հազար դոլարով PR են անում

Aysor.am. 18.06.2010- ԱՄՆ-ում Ալիևների հիմնական լոբբիստական աջակցությամբ զբաղվող «The Shed group LLC»-ի ղեկավար Կեյսոն Քեչը 2010 թ-ի ապրիլի 10-ին դիմել է ամերիկյան Սանտա Ֆե քաղաքի քաղաքապետարան և խնդրել թույլ տալ մայիսի 10-ին հանդիսավորությամբ նշել Հեյդար Ալիևի ծննդյան օրը: Այս մասին գրում է «Ազադլըգը»` հավելելով, որ քաղաքապետարանը, սակայն, այդ միջոցառումն անցկացնելու թույլատվություն չի տվել`պատճառաբանելով, որ Հեյդար Ալիևի` Ադրբեջանը ղեկավարելու ժամանակաշրջանում այդ երկրում ոտնահարվել են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Ադրբեջանում կոռուպցիոն վարչարարական համակարգ է ձևավորվել, ինչը շարունակվում է իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիևի օրոք: Հենց այդ պատճառով էլ Սանտա Ֆե քաղաքի քաղաքապետարանը մերժել է Հեյդար Ալիևի ծննդյան օրը քաղաքային մաշտաբով նշելու առաջարկը: Մեկնաբանելով քաղաքապետարանի այդ որոշումը` «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն դեմոկրատիայի» կազմակերպության ղեկավար Էլմար Շահտախտինսկին հայտնել է, որ Ալիևի ծննդյան օրը նշելը համապատասխանում է Հյուսիսային Կորեայի, Կուբայի նման դիկտատորական վարչակարգերի բնույթին: «Ազադլըգ»-ը հայտնել է, որ «The Tool Shed LLC»-ի և Կալիֆորնիայում Ադրբեջանի հյուպատոսության միջև սերտ համագործակցության մասին պաշտոնական պայմանագիր է ստորագրվել: Այդ ծառայությունների համար հյուպատոսությունը հիշյալ լոբբիստական կազմակերպությանը առաջին 4 ամիսների աշխատանքի դիմաց 35 հազար դոլար գումար է փոխանցել: «Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակը հայտնի է բոլորին: Սակայն ափսոս, որ արտասահմանում Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող միջոցները ծախսվում են ոչ Ադրբեջանի օգտին: Լոբբիստական և PR ընկերություններին փոխանցված փողերը ծախսվում են իշխանությանը գովերգելու վրա: Կեյսոն Քեչի մասին ամենահետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ նա ԱՄՆ-ում հրեական համայնքի ներկայացուցիչ է և 8 տարի եղել է ԱՄՆ հրեական համայնքի` Լոս Անջելեսի հասարակության հետ կապերի տնօրենը»,- հայտնում է «Ազադլըգ»-ը:

No comments: