Saturday, June 19, 2010

Հրեաները Թուրքիայի դեսպանատան առջև . «Մի մոռացեք Հայոց ցեղասպանությունը»

Haynews.am . 18-6-2010- «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքերից հետո, երբ սրվեցին Իսրայելի ու Թուրքիայի միջև հարաբերությունները, Թուրքիայում ցույցեր կազմակերպվեցին Իսրայելի դեմ: Իսրայելում ևս իրականացվեցին բողոքի բազմաթիվ ակցիաներ` ընդդեմ Թուրքիայի: Վերջերս էլ Թել-Ավիվի թուրքական դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացրել Ֆրանսիայից Իսրայել վերադարձած հրեաները: Ցույցի ժամանակ մասնակիցները ակնարկել են Էրդողանի, Հզբոլլահի առաջնորդ Նասրալլահի ու Ահմադինեժաթի նույն թիմով աշխատելու մասին: Հրեա ցուցարցրները չեն մոռացել նշել Հայոց Ցեղասպանության մասին`Էրդողանին դիմելով այս կերպ. «Մի΄ մոռացեք հայերի թափված արյունը»:

No comments: