Thursday, June 10, 2010

«Ադրբեջանը Թուրքիայի սեփական բոստանն է դարձել»

Aysor.am. 09.06.2010- Նախիջևանում իր ներկայացվածության մակարդակը բարձրացնելով` Թուրքիան փորձում է սողոսկել Ադրբեջան, գտնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամ Հայկ Բալանյանը: Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՌԴ վարչապետ Վ. Պուտինի այցին Թուրքիա` նա կարծիք հայտնեց, որ պաշտոնական Մոսկվան հասկացել է, որ Անկարան,խախտելով ստատուս քվոն, փորձում է իր օգտին փոխել իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ բանախոսի` այդ էր նաև պատճառը, որ Պուտինը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին շեշտեց, որ այն պետք է լուծվի միայն երկու կողմերի միջև`առանց այլ ուժերի միջամտության: «Թուրքիան չի կարող հրաժարվել Ադրբեջանը վերահսկելու մտքից, որը իր համար սեփական բոստան է դարձել»,- ասաց Հ. Բալանյանը` կարծիք հայտնելով, որ Ռուսաստանը թույլ չի տա ներկա իրավիճակի փոփոխություն:

No comments: