Saturday, June 19, 2010

Թուրք քաղաքական գործիչ. Երևան-Անկարա գործընթացից Թուրքիան ստացավ ուխտադրույժ երկրի կարգավիճակ

Tert.am. 18-6-2010- Թուրքական իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիան պարտություն կրեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի Ձախ ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Սերդար Սավաշը: Թուրք քաղաքական գործիչն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) վարած արտաքին քաղաքականությանը` ընդհանուր առմամբ այն որակելով պարտվողական: Մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` Սերդար Սավաշը հայտարարել է, որ միակ բանը, որ Թուրքիան ստացավ այդ գործընթացից, միջազգային ասպարեզում «իր խոստմանը հավատարիմ չմնացող երկրի» կարգավիճակում հայտնվելն է: Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող լարվածությանը` Սավաշը Թուրքիայի իշխող կուսակցությանը մեղադրել է անկարողության մեջ` Իսրայելի դեմ համապատասխան քայլեր իրականացնել չկարողանալու համար: «ԱԶԿ-ն անգամ չկարողացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իսրայելին քննադատող բանաձև ընդունել տալ»,- հայտարարել է թուրք փոխկուսակցապետը:

No comments: