Saturday, June 19, 2010

Արաբական Պետությունների Լիգայի պատվիրակությունը Երևանում է

Հունիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության և Արաբական Պետությունների Լիգայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում խորհրդատվություններ իրականացնելու նպատակով աշխատանքային այցով Երեւանում էր գտնվում Արաբական Պետությունների Լիգայի պատվիրակությունը, որը ղեկավարում էր կազմակերպության Եվրոպայի և արաբա-եվրոպական համագործակցության վարչության պետ Ֆարիս Աբդ ալ-Քարիմը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ։ Հանդիպումների ընթացքում նշվել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և հենց այդ պատճառով որոշում է կայացվել արաբական երկրներում Հայաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ:

No comments: