Thursday, June 10, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը Առավոտ օրաթերթի հարցին` ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ Նախագահը օտարալեզու դպրոցների խնդրի վերաբերյալ, պատասխանել է հետեւյալը. Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, եւ Հայաստանի Հանրապետության Նախագահը դրան դրական է վերաբերվում: Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ: Այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է Հայաստանի Հանրապետության կառավարության քննության առարկա: Կրթության և գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: Ցավում եմ, որ օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ և իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ:

No comments: