Wednesday, June 9, 2010

Թուրք փորձագետ.«Արձանագրությունները մեռած են»

Կովկասի գծով մասնագետ, լրագրող Ջեմ Օղուզը թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրերի կնքումից հետո գտնում է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները վերականգնվում են», հայտում է NTVmsnbc-ը: Թուրք լրագրողի կարծիքով «Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մեռած են, ինչն էլ նպաստել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների լավացմանը, նախկինում առկա լարվածության հաղթահարմանը»: «Իսկ արձանագրությունների ձախողման հիմքը դրեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը»,-նշում է թուրք փորձագետը և չի թաքցնում, որ «Թուրքիայի համար արձանագրությունների հիմնական նպատակը պատմական հանձնաժողովի ստեղծումն էր, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության լուծումը հօգուտ Ադրբեջանի»:

No comments: