Saturday, June 19, 2010

Հանրային խորհրդի հանձնաժողովն առաջարկում է հրաժարվել «Լեզվի մասին» օրենքի փոփոխություններից

Tert.am. 18-6-2010- ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերով հանձնաժողովը քննարկել է «օտարալեզու դպրոցներիե խնդիրը և երկու կետից բաղկացած որոշում ընդունել։ ՀՀ կառավարությունը, ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել «Լեզվի մասին» ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու և “Հանրակրթության մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի` ՀՀ տարածքում թույլատրվելու են օտար լեզու հանրակրթական ուսումնական հաստատություններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը։ Որոշման մեջ նշվում է, որ Հանձնաժողովը նույնպես կարևորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը Հայաստանի կրթական համակարգում։ Հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխություննրը չեն բխում մեր ազգային և պետական շահերից։ Ավելին, կառավարությունը սույն օրինագիծը նախապատրաստելիս չի ղեկավարվել Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 12-րդ կետով, ըստ որի. «Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում ՀՀ Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության նշակման համարե։ Արդյունքում` իր կողմից մշակած օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի կետ 10-ին, ըստ որի՝ «ՀՀ ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ»։ Հիմք ընդունելով վերը նշվածը և Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված կարծիքները, Հանձնաժողովը առաջարկում է. Դիմել Հանրային խորհրդին և ՀՀ Կառավարությանը վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ։ Հանձնաժողովը որոշել է. 1. Առաջարկել ՀՀ կառավարությանը` հրաժարվել օրենսդրական այդ նախաձեռնությունից և ետ վերցնել «Լեզվի մասինե օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ 2. Առաջարկել Հանրային խորհրդին` դիմել ՀՀ Կառավարությանը` մշակելու և մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնելու ՀՀ հանրային կրթության մակարդակը բարձրացնելու իր մոտեցումներն ու ծրագիրը։

No comments: