Saturday, June 19, 2010

Գերմանական «Աղետը»` Հայոց ցեղասպանության մասին

Aysor.am. 18.06.2010- Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնի «Միջազգային վավերագրական ֆիլմեր»-ի մրցութային ծրագրում ներառվել է նաև Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած «Աղետ» ֆիլմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին փառատոնի կազմակերպիչները: «Ֆիլմը շատ հատկանշական և կարևոր երևույթ է դարձել Գերմանիայում. այն ցուցադրվել է Գերմանիայի Հանրային հեռուստատեսությամբ, և մեծ աղմուկ է բարձրացրել»,- հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Ըստ Ս. Հարությունյանի` ֆիլմն այնպիսի միտումով է նկարահանված, կարծես հայ է նկարահանողը, սակայն ստեղծագործական խմբում մասնակցություն չի ունեցել և ոչ մի հայ: Հայոց ցեղասպանության և պատմական փաստերի մասին փոխարենը պատմում են գերմանացի հայտնի դերասաններն ու կինոգործիչները: «Կարևոր է մեզ համար այս ֆիլմը ներառել մեր ծրագրում և Հայաստան հրավիրել ֆիլմի ռեժիսորին, ով մեծ աշխատանք է կատարել»,- ընդգծեց Ս. Հարությունյանն ու հավելեց, որ թե’ ֆիլմի հեղինակը, թե’ այն հեռուստաընկերությունը, որը ցուցադրել է ֆիլմը, ստացել և ստանում են բազմաթիվ սպառնալիքներ` ծայրահեղական թուրքերի կողմից:

No comments: