Friday, June 18, 2010

Քաղաքագետ. «Արցախի հիմնահարցում Թուրքիան որևէ անելիք ունենալ չի կարող»

Haynews.am. 17-6-2010- «Թուրքիան արդեն որևէ կերպ ոչ մի անելիք չունի Ղարաբաղյան հարցում և ունենալ էլ չի կարող: Թուրքիայի շանսերն ավարտված են և այն ավելի հասկանալի է Ադրբեջանի համար»,- հայտարարեց Կարեն Բեքարյանը` նշելով, որ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում Թուրքիայի դերի նվազումը մեծ փոփոխություններ է բերում բանակցային գործընթացի հեգեբանության մեջ: Այս առիթով քաղաքագետը հիշեցրեց, որ 2009-2010 թթ-ի ընթացքում Ղարաբաղյան զարգացումները զուգահեռվում էին հայ-թուրքական նախաձեռնության և դրա զարգացումների հետ, և հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում Թուրքիան բոլոր հնարավոր ուղղություններով` շոշափում էր Ղարաբաղյան հարցը, ինչը սակայն այլևս չի կատարվում` Հայաստանի կողմից գործընթացի առկախումից հետո: Նրա համոզմամբ` սրանով է պայմանավորված, որ 2010թ-ի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպուները «աչքի չընկան իրենց ինտենսիվությամբ, ինչպես 2009 թ-ին» և ինչով պայմանավորված` հնարավոր դարձավ, որպեսզի Սանկտ-Պետերբուգրում հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը: «Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հիմնահարցի շահարկման պարագայում, թե’ Հայաստանը և թե’ Ադրբեջանն ավելի կոշտացնում էին իրենց դիրքորոշումները` Ադրբեջանն իր դրքորոշումը կոշտացնում էր` սին երազանքներ ունենալով, թե թիկունքին ունի հզոր եղբայր և կարող է չգնալ համապատասխան զիջումների, Հայաստանը կոշտացնում էր դիրքոշորումը, որովհետև Թուրքիայի ակտիվացումը, բնականաբար, դիտարկում էր` սուբյեկտիվ»,- մանրամասնեց Կ. Բեքարյանն ու ընդգծեց. «Թուրքիայի դերի նվազումը և ընդհանրապես նրա դուրս շպրտվելը Ղարաբաղյան հիմնահարցից, երկու կողմերին դարձնում է ավելի նորմալ և արդյունավետ բանակցող»:

No comments: