Saturday, June 19, 2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսու հայտնում ենք մեր հավատացյալ ժողովրդի զավակներին, հատկապես 15 հուլիս 2009-ի, Թեհրան-Երևան ավիավթարի անմեղ զոհերի պարագաներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի տնօրինումով և հովանավորությամբ առաջիկա հինգշաբթի 15 հուլիս 2010-ի կեսօրից հետո ժամը 5-ին Նոր բուրաստանում տեղի է ունենալու կրոնական արարողություն ավիավթարի զոհերի եղերական մահվան Ա. տարելիցի առիթով: Իսկ ուրբաթ 16 հուլիս 2010-ի առավոտյան Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում ավարտ Ս. և անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստյան հատուկ արարողություն մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Խնկաբույր աղոթք և խաղաղություն իրենց հոգիների և Ս. հոգվո մխիթարություն նրանց հարազատներին: Երեքշաբթի, 15 հունիսի 2010թ. ԴԻՎԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

No comments: