Tuesday, June 22, 2010

Իրանը կշարունակի համագործակցությունը

Իրանը կշարունակի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ասել է գործակալությունում Թեհրանի ներկայացուցչի տեղակալ Ալի Ասկար Սոլթանիեն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը արգելել է երկրի տարածք մուտք գործել ՄԱԳԱՏԷ-ի երկու տեսուչների: «Գործակալության մյուս տեսուչները, անշուշտ, կարող են այցելել Իրան: Ստուգումներն անց են կացվում առանց դադարների»,-ասել է Սոլթանիեն: Նրա խոսքով, գործակալության աշխատակիցներն Իրանի մասին սուտ տեղեկատվություն են տարածել:

No comments: