Monday, June 21, 2010

Իրանում շարունակում են կախաղան բարձրացնել ահաբեկիչներին

Իրանում երեկ մահապատժի են ենթարկվել սուննիական «Ջունդուլլահ» խմբավորման առաջնորդին` Աբդուլմալեք Ռիգիին: Վերջինիս մահապատժի է ենթարկվել կախաղանի միջոցով: Նշենք, որ «Ջունդուլլահ» (Ալլահի զինվորներ) խմբավորումը ստեղծվել է 2003 թ-ին և գործում է ինչպես Պակիստանում, այնպես էլ Իրանի Բելուչիստան նահանգում: Այս խմբավորումն իր վրա է վերցրել 2009-ին Իրանի հարավային շրջանում իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը. ահաբեկչության հետևանքով մոտ 50 մարդ էր զոհվել: Նշենք, որ «Ջունդուլլահը» կապված է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:

No comments: