Monday, June 21, 2010

Ա. Ենիգոմշյան. «Ադրբեջանի կողմից նախկինում իրականացրած քայլերից սա շատ ավելին է»

7or.am. 21-6-2010- Հունիսի 18-ին Ադրբեջանից ԼՂՀ տարածք զինված հետախուզական խմբավորման ներխուժման մասին խոսելիս «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Ենիգոմշյանը «7օր»-ին ասել է, թե Ադրբեջանի կողմից նախկինում իրականացրած քայլերից սա շատ ավելին է, սակայն կասկածում է, որ ավելի լուրջ պատերազմական գործողնների նախասկիզբ կլինի։ -Այսինքն, երկուսի միջև մի քայլ է, որտեղ Ադրբեջանը փորձում է իր անգհանգստությունը, վրդովվածությունը հայտնել բանակցություններն ի նպաստ իրեն չընթանալու, իր նպատականերին չհասնելու պատճառով և ուզում է մեսիջ ուղարկել այն առումով, որ եթե նման ձևով շարունակվեն բանակցությունները, ինքը՝ Ադրբեջանը, կարող է այլ միջոցների դիմել։ Բայց կասկածելի է, որ Ադրբեջանը դիմի այդպիսի միջոցների, որովհետև եթե նա ունենար այդ հնարավորությունները, չէր սպասի և արդեն դիմած կլիներ նման քայլերի։ Կարծում եմ, որ այսօր էլ այդ հնարավորությունները չունի, բայց դրան զուգահեռ՝ այն փաստը, որ մենք ունեցանք 4 զոհ, և նրանց, համենայնդեպս, հաջողվեց ժամանակավորապես անցնել հակամարտության գիծը, ահազանգ պետք է հնչեցնի մեզ համար, և զգուշության կոչ պետք է լինի, որովհետև դա արդեն փաստում է, որ մեր սահմաններն ասվածի նման անխոցելի չեն,-նշել է Ա. Ենիգոմշյանը։ Նա հավելել է, որ չի ասում, թե կատարվածը մեր մարտականի վիճակի ամբողջական թուլության նշան է, սակայն համապատասխան քայլեր ձեռնարկելու լուրջ նախազգուշացում պետք է դառնա։

No comments: