Sunday, June 20, 2010

Հայաստանի նախագահ. Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ

Panorama.am. 19-6-2010- Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունից հետո շարունակում է ապրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ, որը շարունակվում է մինչև հիմա, և մեր երեխաները ստիպված են մեծանալ ականապատված դաշտերով շրջապատված: Այսօր Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինոպոլյան պալատում քաղաքի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Եվ չ նայած դրան, երկիրը կարողանում է արձանագրել տնտեսական առջընթաց և զարգանալ», -հավելել է նա: Ս. Սարգսյանն շեշտել է, որ բազմամիլիոն սփյուռքի ձևավորումը հայ ժողովրդի ընտրությունը չէ, այլ պատմական ողբերգության արդյունք: «Հայաստանը մեկ պետություն է առանց Սփյուռքի, և լրիվ այլ պետություն` Սփյուռքով», - ասել է նա` հավելելով. «Մենք հպարտանում ենք Ռուսաստանի հետ բարեկամությամբ, որտեղ ևս կա մեծ հայկական սփյուռք: Մենք հպարտանում ենք Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքով և պատրաստ ենք օգնել անհրաժեշտության դեպքում»: Ըստ երկրի ղեկավարի, հիմնադրելով քաղաքը Նևայի ափին, Պետրոս Առաջինը նշանակալի քայլ է արեց` պատուհան բացելով դեպի Եվրոպա: «Ներկայումս Նևայի վրա գտնվող քաղաքը բաց համաշխարհային երկխոսության ասպարեզ է: Սանկտ-Պետերբուրգը արտացոլում է ռուս ժողովրդի մեծությունն ու մշակույթը: Քաղաքը եվրոպական մշակույթի մարգարիտն է, որը հնարավոր չէ ներկայացնել առանց ռուսական բաղադրիչի: Նույնկերպ անհնար է լուսանցքայնացնել Ռուսաստանը Եվրոպայից»,- նշել է ՀՀ նախագահը:

No comments: