Saturday, June 19, 2010

Երկու շաբաթից Իսրայելի Կնեսետում կարող է քննարկվել Ցեղասպանության հարցը

Tert.am. 18-6-2010- Իսրայելական «Հաարեց» պարբերականը հաղորդում է, որ այս ամսվա ընթացքում նախատեսվում է Կնեսետում քննարկել 1915թ. Հայոց ցեղասպանութան հարցը։ Սակայն կառավարության և Կնեսետի միջև ձեռք բերված համաձայնությամբ, քննարկումը տեղի կունենա ոչ թե լիագումար նիստում, այլ Կնեսետի հանձնաժողովներից մեկում, ամենայն հավանականությամբ, արտաքին հարցերի կամ պաշտպանության։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ մի քանի ամերիկացի կոնգրեսականներ՝ հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից, հայտարարեցին, որ վերանայում են իրենց դիրքորոշումները այն հարցում՝ 1915թ. իրադարձությունները հարկավո՞ր է որակել Հայոց Ցեղասպանություն, թե ոչ։ Կոնգրեսականները նաև իրենց մտահոգությունն էին հայտնել Իսրայելի հետ ավանդական դաշնակցային հարաբերությունների հաշվին Իրանի հետ հարաբերությունները խորացնելու՝ Անկարայի ուղեգծի առնչությամբ։ Կնեսետի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ցաչի Հանեգրին ասել է, որ եթե որոշվի, որ հենց իր ղեկավարած հանձնաժողովն է քննարկելու Ցեղապսանության հարցը, ապա, ամենայն հավանականությամբ, այն քննարկման կդրվի երկու շաբաթից։

No comments: