Tuesday, June 22, 2010

Կոնգրեսականներն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են առաջարկում

Aysor.am. 22-6-2010- ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներն առաջարկել են երկրի իշխանություններին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանը, առաջարկը ներկայացվել է սենատոր Քրիս Դոդդի և Ներկայացուցիչների պալատի անդամ Հովարդ Բեռմանի համատեղ հայտարարության միջոցով: Նոր նախաձեռնությամբ սահմանափակվում է ամերիկյան ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորությունն այն բանկերի համար, որոնք համագործակցում են «Իսլամական հեղափոխության պահապանների գումարտակի» և իրանական ֆինանսական ինստիտուտների հետ: Պատժամիջոցները կկիրառվեն նաև այն ընկերություններին, որոնք Իրան բենզին և ավիավառելիք են մատակարարում: Կոնգրեսում քննարկումներից հետո պատժամիջոցները պետք է հաստատվեն երկու պալատների և ԱՄՆ նախագահի կողմից: Մինչ այդ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ՄԱԿ-ը և Եվրամիությունը:

No comments: