Tuesday, June 22, 2010

Թաներ Աքչամը Թեհրանում

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 22,06,2010: Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի կողմից կյանքի կոչված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը ոգեկոչող հանձնախումբի հրավերով Թեհրանում է թուրք հանրահայտ գրող և մտավորական, պատմաբան, Ամերիկայի «Քլարք» համալսարանի դասախոս՝ Թաներ Աքչամը: Վաղը՝ չորեքշաբթի հունիսի 23-ին, առավոտյան ժամը 10-ին հարգելի հյուրի հետ անցկացվելու է մամուլի ասուլիս, իսկ երեկոյան ժամը 19-ին «Հայ ակումբ»-ի սրահում կայանալու է նրա հեղինակած «A Shameful act» գրքի պարսկերեն թարգմանության շնորհահանդեսը: Հիշյալ միջոցառումներին ներկա են լինելու Իրանի համալսարանների դասախոսներ, պարսիկ մտավորականներ ու նաև հայկական կառույցների և միությունների ներկայացուցիչներ:

No comments: