Thursday, June 10, 2010

Սերգեյ Միրոնովը հերքել է ԼՂ–ի վերաբերյալ իր խոսքերը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը չի բացառել, որ ապագայում Ռուսաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ինքն ընդամենը ասել էր, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն չի ճանաչում ներկայումս։ -Ցավոք, ես զարմանքով նկատեցի, որ իմ խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրվել են,-հավելել է նա։-Իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշումից և համաձայնեցվել է ԱԳՆ ներկայացուցիչների հետ։ Ես հարցնում եմ՝ արդյոք Ռուսաստանն ընդունե՞լ է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ո՛չ, չի ընդունել։ Ես խոսել եմ նաև իրավիճակի մասին՝ ելնելով դեպքերի դասավորվածությունից։ Նրա խոսքերով՝ լրագրողները մեկ բաժակ ջրի մեջ փոթորիկ են սարքել։ -Երբ ես արտաբերել եմ այդ խոսքերը, դահլիճում լրագրողներ չեն եղել և, հավանաբար, տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել,-ենթադրել է Ս. Միրոնովը։

No comments: