Thursday, June 10, 2010

Պաշտոնական Վաշինգտոնին մտահոգում է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը

«Ազատություն» 9-6-2010- «Իսրայելի եւ Թուքրիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը մտահոգում է պաշտոնական Վաշինգտոնին», - այսօր Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ երբեմնի դաշնակիցներր միջեւ սրված հարաբերությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կայունության վրա եւ կարծիք է հայտնել, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության համար որոշ չափով պատասխանատվություն է կրում նաեւ Եվրոպան։ «Թուրքիան շրջվել է դեպի Արեւելք նաեւ այն պատճառով, որ Եվրամիության որոշ անդամներ դեմ են արտահայտվում այդ երկրի անդամակցությանը», – ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն ու ընդգծել. - «Վաշինգտոնը, ինչպես նաեւ եվրոպական գործընկերները պետք է բավական երկար եւ լուրջ քննարկումներ անցկացնեն՝ Արեմուտքի եւ Թուրքիայի միջեւ կապերը կրկին ամրապնդելու ուղղությամբ»։

No comments: