Monday, June 21, 2010

Թուրքիայի խոսքը գործից տարբերվում է. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 21-6-2010- Տարօրինակ են հնչում թուրքական կողմի պնդումները, թե Թուրքիան հարգում է pacta sund servanda սկզբունքը։Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում չկա ոչ մի նախապայման։ Եթե թուրքական կողմն այսօր ետքայլ է անում և վերադառնում նախապայմանների լեզվին, որով խոսում էր այս գործըթացը սկսվելուց առաջ, եթե արձանագրութունների վավերացումն ու իրականացումը պայմանավորում է ղարաբաղյան կարգավորման հետ, ապա դրանք ձեռք բերված պայմանավորվածությունների ակնհայտ և կոպիտ խախտում են։ Դրանով հանդերձ տարօրինակ են հնչում թուրքական կողմի պնդումները, թե Թուրքիան հարգում է pacta sund servanda սկզբունքը։ Ակնհայտ է, որ խոսքը գործից տարբերվում է»,- ասել է Նալբանդյանը։ «Ոչ միայն Երևանից, այլև բազմիցս Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, Փարիզից և այլ մայրաքաղաքներից ասել են, որ չի կարող կապ լինել ղարաբաղյան կարգավորման և հայ-թուրքական նորմալացման միջև, և որ կապելու նման փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։ Ինչ վերաբերում է առաջիկայում գործընթացի առաջխաղացման հավանականությանը, ապա ինչպես հայտարարել է Հայաստանի նախագահը, մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, երբ Անկարան նորից պատրաստ լինի նորմալացնել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի։

No comments: