Monday, June 21, 2010

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԱԿՏՈՒԱԼ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ԵԽԽՎ գործող նախագահ Մեվլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը մնում է ակտուալ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական զլմ-ները: Նա հնարավոր է համարել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանում ենթահանձնաժողովի վերականգնումը, որը դադարեցրել էր աշխատանքը Ռասել Ջոնսթոնի մահվանից հետո: Չավուշօղլուն ասել է, թե այս հարցով մտադիր է հանդիպել հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին, իսկ առաջիկա ուրբաթ կներկայացվի հաշվետվություն Բյուրոյի նիստում:

No comments: