Thursday, June 10, 2010

Արցախցիները կրկին ապացուցեցին, որ ի վիճակի են ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը. Բակո Սահակյան

Tert.am. 10-6-2010- Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ի վիճակի է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, կառուցել ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, և որ այդ ուղին անշրջելի է ԼՂՀ-ի համար: Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը։ Շնորհավորելով 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին և մաղթելով հաջողություն` Բակո Սահակյանը նշել է, որ մայիսի 23-ին արցախցիները հերթական անգամ ցուցաբերեցին բարձր կարգապահություն ու քաղաքացիական կեցվածք և իրենց ձայնը տվեցին հանուն Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի: Որպես խորհրդարանի գործունեության առանցքային ուղղություններից նա նշել է ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը, քաղաքակիրթ աշխարհին արժանիորեն ներկայանալու և միջազգային հանրությանն ինտեգրվելու խնդիրների իրականացումը: «Այդ աշխատանքի հիմքում առաջին հերթին պետք է լինեն Արցախի պետական շահերը` Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան»,- նշել է նա:

No comments: