Thursday, June 10, 2010

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ղարաբաղյան բանակցություններին իմիտացիոն մասնակցություն ցուցաբերելու համար

«Ազատություն» 10-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զգուշացրել է, որ Բաքուն կարող է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից։ «Վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում եւ բանակցություններին իմիտացիոն մասնակցություն է ցուցաբերում», - Ստամբուլում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Ալիեւը ու հավելել. - «Եթե սա շարունակվի Ադրբեջանը ստիպված կլինի լուրջ փոփոխություններ մտցնել իր դիրքորոշման մեջ»։

No comments: