Monday, June 21, 2010

Չավուշօղլուն հնարավոր է համարում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնումն այս նստաշրջանում

Tert.am. 21-6-2010- ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում ասել է. «ԵԽԽՎ ներկա նստաշրջանում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնումը համարում եմ հնարավոր։ Դա արդիական խնդիր է։ Ես մտադիր եմ հանդիպել հայաստանյան և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներին և պատվիրակությունների անդամներին»։ Այդ մասին տեղեկացնում է Trend գործակալությունը։ Ըստ նրա՝ Բյուրոյի նիստում, որը տեղի կունենա ուրբաթ, մինչև տվյալ հարցի առնչությամբ հստակ որոշում ընդունելը կներկայացվի զեկույց։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իր գործունեությունը դադարեցրել է կառույցի ղեկավար, լորդ Ռասել Ջոնսոնի մահից հետո։

No comments: