Monday, June 21, 2010

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի մահվան օրն է

«Միայն Արցախում Լեոնիդ Ազգալդյանն ազատագրել է 26 բնակավայր, և պատերազմի ժամանակ իր ջոկատից տվել է ընդամենը 6 զոհ: Լեոնիդ Ազգալդյանն այն հրամանատարներից էր, որից ոչ թե վախենում էին, այլ` հարգում»,- նրա մահվան օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը: Լեոնիդ Ազգալդյանը «Ազատագրական բանակի» հիմնադիրն էր, գլխավոր հրամանատարը, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է: Գ. Գինոսյանի խոսքերով, ղարաբաղյան շարժումը շատ հսկաներ է տվել: Նա առանձնացրեց հատկապես երկուսին` Մոնթե Մելքոնյան և Լեոնիդ Ազգալդյան, ում գերագույն շնորհը բարոյականությունն էր և ում միտքն ու ուժը չէին զիջում իրար: ԵՊՀ դոցենտ Նորայր Գալստյանը, ով նույնպես ներկա էր, իր հերթին ասաց, որ Լեոնիդը բանակում դաստիարակում էր ազգի հերոսների:

No comments: