Monday, June 21, 2010

ԱՆՈՐՈՇ ՀԱԿԱՍԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Report.am. 21-6-2010- Հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած գիշերային ընդհարումը, հասկանալի է, առաջին ու վերջին ընդհարումը չէ: Բայց ինչո՞ւ են լրատվամիջոցներն ու համապատասխան ինստանցիաներն այսքան կենտրոնացել այդ ընդհարման վրա և ինչո՞ւ են Մինսկի խմբի միջնորդները լռություն պահպանում այդ ընդհարման շուրջ: Ամենամեծ «ինչո՞ւ»-ն, սակայն, առաջ է գալիս ընդհարման շուրջ հայ-ադրբեջանական հաղորդումների անորոշ հակասականությունից: Հայկական կողմը տեղեկացնում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբն է հարձակվել, իսկ ադրբեջանցիները պնդում են, թե նախահարձակ են եղել հայերը: Ասես դիրքային պայքար լինի: Ադրբեջանական ինֆորմացիան, հասկանալի է, 180 աստիճանով տարբեր է մերից: Ըստ նրանց` մերոնք են խախտել զինադադարը, նախահարձակ եղել և բազմաթիվ կորուստներ տալուց հետո նահանջել: Հայկական կողմը, ըստ նրանց, չի համարձակվում նույնիսկ կորուստների իրական չափերը հրապարակել: Սա անհավատալի է հենց միայն այն պատճառով, որ ադրբեջանցի զինվորի դիակը գտնվում է մերոնց մոտ և, հավանաբար, կկազմակերպվի նաև դիակի հանձնումը ադրբեջանական կողմին: Իսկ թե ինչպե՞ս է այն հայտնվել մերոնց մոտ` մնում է գուշակել: Հասկանալի է մի բան միայն, որ հակահարված ստացած և նահանջող կողմը մարտի դաշտից իր հետ հակառակորդի դիակներ չի տանում: Սա նոնսենս է, որին միայն ադրբեջանական հասարակությունը կարող է հավատալ: Այնուամենայնիվ անդրադառնանք հայկական կողմի ինֆորմացիային, որ մեզ համար ավելի արժանահավատ է և ճշմարտությանը մոտ: Եթե չենք սխալվում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության պատասխանատուները, ինչպես նաև երկու երկրների նախագահները, ամենատարբեր առիթներով մեզ հավաստիացրել են, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է և պատրաստ է դիմագրավել ուզածդ ոտնձգության: Ինչպե՞ս, ուրեմն, հասկանալ այն իրողությունը, որ դեռ մութը մի կարգին չընկած, ադրբեջանական հրոսակախումբը ներխուժում է մեր դիրքերը, սպանում չորս զինվորի, վիրավորում ևս մի քանիսին և, ընդամենը մեկ զոհ տալով, նահանջում: Մեզ համար հաճելի չէ այս մասին խոսելը, բայց այսուհանդերձ, կարո՞ղ է, արդյոք, որևէ զինվորական տեսաբան բացատրել, թե ինչպիսի՞ իրավիճակներում է նման բան հնարավոր: Մերոնք ժամը 24-ը չեղած քնա՞ծ են եղել, գուցե հարբա՞ծ են եղել, ծնո՞ւնդ են նշել, գուցե այդ տեղամասում մենք դեռևս չե՞նք հասել ամենամարտունակ բանակը կոչվելու պատվին: Եվ, վերջապես , տարօրինակ է, որ Հայաստանը, չգիտես ինչու, որդեգրել է նման իրավիճակները մեկնաբանելու ադրբեջանական տարբերակը, այսինքն` հարայ-հրոց դնելը, փոխանակ դաս տալու շան ծիծ կերած քոչվորներին, ովքեր ամեն անգամ ոտնահարում են զինադադարի մասին պայմանավորվածությունը: Բա չեք ասի` ադրբեջանցիներն իրենց այդ քայլով անարգել են Ռուսիո նախագահին, ում հովանու ներքո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հենց նոր էին խաղաղ բանակցել: Չենք հասցնի մի երկու օր էլ մեզ այսպես պահել ու կտեսնենք, որ ազատագրված տարածքներն արդեն թուրքերի տիրապետության տակ են: Մի՞թե այսպիսի պահվածքը համարժեք պատասխան է կոչվում: Իրե՞նք են հարձակվել, վստա՞հ եք, ուրեմն այնպես խփեք, որ նրանց կաղկանձը հասնի ՄԱԿ, Եվրամիություն, Ռուսիո նախագահին: Խունջիկ-մունջիկ գալս ո՞րն է: Թող նոր զինադադար խնդրեն ու մի 20 տարի էլ իրենց տարածքների 30 տոկոսի մասին ելույթներ ունենան միջազգային բարձր բեմերում` մե՞զ ինչ: Թե չէ վիրավորանքներից ենք խոսում: Ռուսիո նախագահը հիմա ի՞նչ է անելու, ցավակցելո՞ւ է մեր չորս զոհերի հարազատներին, որ նրանց զավակները զոհվել են իր պատիվը ոտնահարող մարտում: Աչքն, ասա, կճպպացնի՞: Զոհերն ու վիրավորները մերն են չէ՞, Ռուսիո նախագահինը չեն: Մինսկի խմբինն էլ չեն, ոչ էլ ՄԱԿ-ինը: Սրանք միայն փող մսխող հիմնարկներ են, ում տանձերին էլ չէ, թե ինչ է տեղի ունեցել: Իրաք, Աֆղանստան, Իսրայել-Պաղեստին, Աբխազիա, Հարավային Օսիա, հայ-թուրքական թնջուկ, ղրղզա-ուզբեկական սահման, Իրանի միջուկային ծրագիր. թվարկվածներից ո՞ր հարցն են լուծել, նշված տարածքներից ո՞ր մեկի ժողովուրդն է հիմա երջանիկ, որ հիմա մեզ թվում է, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն են լուծելու և մեզ խաղաղություն են բերելու: Աստված մի արասցե, որ սա, պարզվի, տարածքներ հետ տալու, Ղարաբաղից, ինչպես բալաստից, հրաժարվելու լևոնական դիվային ծրագրի սկիզբը լինի: Դա առաջիկա մի քանի ամիսները կամ նույնիսկ օրերը ցույց կտան: Չենք ուզում դրան հավատալ, բայց չենք էլ կարողանում չմտածել այդ ուղղությամբ, երբ թուրքը մեր զավակներին սպանում է, իսկ մենք փիլիսոփայորեն ենք մոտենում հարցին` ծռտի-մռտի հայտարարություններ տարածելով շուրջներս: ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: