Monday, June 21, 2010

Հարցազրույց DW-ին, հանդիպում գերմանահայ համայնքի հետ. Նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեռլին

Panorama.am. 21-6-2010- Նախագահի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանեց Բեռլին, հաղորդում է այնտեղ աշխատող Panorama.am-ի թղթակիցը: Այսօր նախատեսված է նախագահի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց մինչ այդ նախագահը հարցազրույց կտա գերմանական առաջատար «Deutsche Welle» հեռուստաընկերությանը: Պաշտոնական այցի երկրորդ օրը` հունիսի 22-ին, հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի և գերմանական Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ: Նույն օրը երեկոյան նախագահ Սարգսյանը կայցելի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիա, որտեղ հանդես կգա ելույթով: Հունիսի 22-ին նախատեսված է նաև նախագահի աշխատանքային ընթրիքը ԳԴՀ տնտեսության արևելյան հանձնաժողովի ղեկավարության և ԳԴՀ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հունիսի 23-ի առավոտյան նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

No comments: